Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ մի շարք զորամասերում հետևել է ծառայության կազմակերպմանը և տեղում ծանոթացել իրականացվող միջոցառումներին

21:30 • 30.10.26

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 30-ին նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։

Այցերի ընթացքում նախարարի տեղակալն ուսումնասիրել է զորամասերում իր համակարգման ոլորտին առնչվող աշխատանքների ընթացքը, հետևել ծառայության կազմակերպմանը և տեղում ծանոթացել իրականացվող միջոցառումներին։