Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռшզմական աջակցությունը

18:29 • 14.09.26

Չնայած Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվացած ջանքերին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամներին կոչ է արել ուժեղացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։

«Մեր արձագանքն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ավելացումն է, որպեսզի նա ունենա անհրաժեշտ ամեն ինչ», – հայտարարել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից միջնորդական ջանքերի վերսկսման ֆոնին։