Նախընտրական փուլում մենք պայքարեցինք ամբողջ աշխարհի դեմ․ Սամվել Կարապետյան
Ի՞նչ կատարվեց նախընտրական փուլում․ մենք պայքարեցինք կարելի է ասել ամբողջ աշխարհի դեմ, մեր թշնամի երկրները մասնակցեցին Փաշինյանին աջակցելու համար, դուք գտեք այդպիսի քաղաքական ուժ, որը կարող է պայքարել ամբողջ աշխարհի դեմ, ու 4 ամսում հասնել հաջողության, 24News-ին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ես գտնում եմ, որ մենք արել ենք առավելագույնը, նույնիսկ անհնարին ենք արել այդ ռեպրեսիաների պայմաններում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղոթղ ուժ էր և ուզում էր լեգիտիմ իշխանություն դառնալ, ինչի՞ն էր պետք ընտրության օրը ձերբակալել մեր բոլոր համակարգողներին, պահել 72 ժամ և բաց թողնել, ձերբակալել մեր շտաբի պետերին, նույնիսկ այդ ռեպրեսիաներից հետո ինքը չի հաղթել, հետագայում կտեսնենք, թե ինչքան ձայներ են իրենք մեզանից գողացել»,-նշել է նա։














