Դավիդ Ալաբան նոր ակումբ ունի․ պաշտոնական

21:20 • 24.09.26

Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան պայմանագիր է կնքել «Ուդինեզեի» հետ։ Այս մասին հայտարարել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

«Սև-սպիտակ չեմպիոն։ Դավիդ Ալաբան «Ուդինեզեի» նոր ձեռքբերումն է։ Փորձ, առաջնորդի որակներ և կարիերա համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակում։ Բարի գալուստ Ուդինե, Դավիդ»,-գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկինում լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ իտալական «Ռոման» և «Լացիոն» ևս հետաքրքրված են Ալաբայով։ Transfermarkt-ը Ալաբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։

Ալաբան «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է եկել 2021-ից 2026 թվականներին։ Նա ազատ գործակալի կարգավիճակում էր այս ամռանից։

Աղբյուրը`ArmSport.am
Դավիդ Ալաբան նոր ակումբ ունի․ պաշտոնական