Նիկոլ Փաշինյանը քննարկել է Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

23:35 • 24.09.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:

Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։ 

Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ունեն առաջնահերթություն:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը քննարկել է Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները