«Անքորիջի համաձայնագրերը» այլևս բանակցությունների առարկա չեն․ Զելենսկի
Այսպես կոչված «Անքորիջի համաձայնագրերը» այլևս բանակցությունների առարկա չեն, հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ քննարկումը վերաբերել է Ռուսաստանի պահանջներին՝ ճանաչել իր ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերի այն մասերի նկատմամբ, որոնք այն օկուպացրել է։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ամենամեծ դերն են խաղացել այսպես կոչված «Անքորիջի ոգին» օրակարգից հանելու գործում։














