Հայաստանի կառուցապատման շուկայում նոր անուն է ներկայացվել․ տեղի է ունեցել FOUNDER-ի պաշտոնական բացումը (լուսանկարներ)

14:24 • 25.09.26

Սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել FOUNDER կառուցապատող ընկերության պաշտոնական բացումը՝ ազդարարելով ընկերության գործունեության մեկնարկը Հայաստանում։

Millennium Park նախագծի տարածքում կազմակերպված միջոցառումը համախմբել է ընկերության գործընկերներին, բիզնես և կառուցապատման ոլորտների ներկայացուցիչներին և հյուրերին։

Բացման ընթացքում ներկայացվել են FOUNDER-ի գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման երկարաժամկետ տեսլականը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող և նախատեսվող նախագծերը։

FOUNDER-ը զարգացնում է տարբեր մասշտաբների ու ձևաչափերի բնակելի նախագծեր՝ խոշոր քաղաքային թաղամասերից մինչև ակումբային տներ և ընտանեկան բնակելի համալիրներ։ Ընկերության մոտեցման հիմքում ոչ միայն առանձին շենքերի կառուցումն է, այլ ամբողջական բնակելի միջավայրերի ձևավորումը, որտեղ ճարտարապետությունը, կանաչ և հանրային տարածքները, ենթակառուցվածքներն ու առօրյա հարմարավետությունը դիտարկվում են մեկ ամբողջության մեջ։

FOUNDER-ի խոշորագույն նախագծերից մեկը Millennium Park-ն է։ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ նախատեսվում է ձևավորել լիարժեք քաղաքային թաղամաս՝ շուրջ 16 բնակելի շենքով, մոտ 2 400 բնակարանով և ընդարձակ կենտրոնական այգով։ Նախագիծը կներառի նաև կրթական, մարզական, հանգստի և առևտրային ենթակառուցվածքներ։

Da Vinci Clubhouse-ը պրեմիում դասի ակումբային բնակելի նախագիծ է՝ 116 բնակարանով և սեփական ներքին ենթակառուցվածքով։ Նախագիծը նախատեսված է առանձնացված, հարմարավետ և բարձրակարգ բնակելի միջավայր նախընտրողների համար։

Tichina Five-ը հինգ մասնաշենքից բաղկացած ընտանեկան բնակելի համալիր է։ Նախագծի բարեկարգ տարածքում նախատեսված են կանաչ գոտիներ, մանկական խաղահրապարակ և ֆուտբոլային դաշտ։

Չնայած մասշտաբների և ձևաչափերի տարբերությանը՝ երեք նախագծերը միավորված են FOUNDER-ի ընդհանուր սկզբունքներով՝ ճարտարապետական ինքնություն, որակ, պատասխանատվություն, մարդկանց կարիքների շուրջ ձևավորված լուծումներ և երկարաժամկետ արժեք քաղաքի համար։

Ընկերության տեսլականն ամփոփված է FOUNDER-ի կարգախոսում՝ «Projects that become landmarks»՝ «Նախագծեր, որոնք դառնում են խորհրդանիշ»։

 

Հայաստանի կառուցապատման շուկայում նոր անուն է ներկայացվել․ տեղի է ունեցել FOUNDER-ի պաշտոնական բացումը (լուսանկարներ)