Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»-ի ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի առթիվ: Հայտարարության մեջ նշվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը դնողը Դուք եք։
Ձեր ամենօրյա նվիրումով ու պատասխանատվությամբ է ձևավորվում այն սերունդը, որը տեր է կանգնելու մեր հայրենիքին, շենացնելու է մեր երկիրն ու ապահովելու է նրա ուժեղ ապագան։
Ուսուցչի առաքելությունը սոսկ գիտելիք տալը չէ․ այլև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացի կերտելու սրբազան գործն է։
«Ուժեղ Հայաստան»-ը սկսվում է ընտանիքից, նախակրթարանից, դպրոցից ու դասասենյակից։
Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան, վստահ ենք՝ Դուք կկարողանաք հաղթահարել նաև այս դժվարին փուլը և կհասնեք կրթական համակարգի էական բարելավմանը:
Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը։
Ձեր ուսերին տարել եք երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու արել եք հնարավորը՝ Ձեր սաներին հայ պահելու և մեսրոպյան գիրը ուսանելու բարդ ու պատվաբեր առաքելությունը։
Այսօր էլ, մեր սերունդը կանգնած է բարդ ընտության առաջ` անառիկ պահել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունն ու մեր Մայր եկեղեցին և դարձյալ մեծ է Ձեր պատասխանատվությունը:
Վստահ ենք, որ այս անգամ էլ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ մեր խաղաղությունը խաթարող նվաստացուցիչ զիջումների։
Շնորհակալություն ձեր աննկուն աշխատանքի, կամքի և մեր պետության ապագան կերտելու անգնահատելի վաստակի համար։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա և հպարտություն՝ Ձեր կերտած սերնդի հաջողություններով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»,- նշված է ուղերձում:










