Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան

13:20 • 15.10.26

Մենք միջազգային գործընկերների հետ միշտ էլ շփվում ենք կոռեկտության սահմաններում՝ մի օր ավելի, մի օր պակաս: Ֆորմատ է՝ գնում ենք, աշխատում ենք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր և Բելառուսի նախագահի շփման մասին:

«Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ։ Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու և մեր պատվիրակությունները պաշտոնական չեն գնալու, չեն գնացել»,- նշել է Փաշինյանը։