«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Պ.-ն այրվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։










