COP17-ի տեխնոլոգիական գործընկեր դարձած Team Telecom Armenia-ն սկսում է բնապահպանական արշավ (տեսանյութ)
Team Telecom Armenia-ն դարձել է COP17-ի տեխնոլոգիական գործընկերը՝ թվային նորարարությունները զուգորդելով բնապահպանական պատասխանատվությամբ։
«Մեր երկրի համար կարևոր միջոցառում է սա և այս միջոցառման տեխնոլոգիական գործընկեր լինելը մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է և մեր ընկերության մասնակցությունը բնապահպանական պրոեկտներին չի սկսվում և ավարտվում COP17-ով, դրանից հետո կունենանք շարունակություն նոր պրոեկտների»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։
Team-ը hոկտեմբերի 19-ից սկսում է բնապահպանական արշավ «Հոգատար՝ գործով» կարգախոսի ներքո։ Բնությանը օգտակար լինելու համար, հիմա արդեն պարտադիր չէ ծառ տնկել, կարող եք հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը միանալ Team telecom Armenia-ի Cosmo կամ Combo փաթեթներից ցանկացածին և Team-ը դա կանի ձեր փոխարեն և յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դիմաց 1 ծառ կտնկի:
«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել և մեծ պատիվ է հանդիսանալ ինչպես Team Telecom Armenia-ի գործընկերը, այնպես էլ COP17-ի շրջանակում այս նախաձեռնությունը կյանքի կոչելու մասնակիցը։ Ավելի քան 30 տարի Armenia Tree Project-ն աշխատում է հայկական անտառների վերականգնման, համայնքների կանաչապատման և բնապահպանական կրթության զարգացման ուղղությամբ։
Հայաստանի տարբեր համայնքներում տնկելով ավելի քան 10 միլիոն ծառ՝ մենք գիտենք, որ յուրաքանչյուր ծառի հետևում երկարաժամկետ պատասխանատվություն կա, մենք հոգ ենք տանում, որպեսզի միայն չտնկենք ու հեռանանք, այլև հետագայում մշտապես հոգատար վերաբերմունք դրսևորենք այդ ծառերի նկատմամբ։ Այս նախաձեռնությունը հենց այդպիսի համագործակցության օրինակ է Team Telecom Armenia-ի հետ , երբ ամենօրյա ընտրությունը վերածվում է բնության համար երկարաժամկետ ներդրման»,-ասել է Armenia Tree Project-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը:
Սա արշավի շրջանակում իրականացվող 3 տարբեր առաջարկներից միայն մեկն է։ Team-ի գործունեության մեջ կայուն զարգացման մոտեցումն արտահայտվում է ամենօրյա բիզնես որոշումներում և գործընթացներում։ Ընկերությունն էկոլոգիական պատասխանատվությունը դիտարկում է գործնական քայլերի համատեքստում՝ ավելացնելով վերականգնվող ու սեփական արևային էներգիայի օգտագործումը, նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները, ընդլայնելով էլեկտրական ավտոպարկը, ինչպես նաև կիրառելով թղթի խնայողության և թվայնացման լուծումներ։
Զուգահեռաբար զարգացվում է նաև Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի տարածքում։ Այս տրամաբանության ներքո էլ ընկերությունը կորպորատիվ հաճախորդներին է ներկայացնում նոր՝ «ԷկոԼինք» ծառայությունը։ Ծառայությանը միացած ընկերությունները կկարողանան իրենց ավտոպարկի էլեկտրական մեքենաները լիցքավորել Team Energy-ի լիցքավորման կայաններում 10% զեղչով։ Իսկ երրորդ առաջակը հին հեռախոսներին է վերաբերում։
«Հոկտեմբերի 19-ից սկսած՝ այն հաճախորդները, ովքեր Telecom Armenia-ում կմոտեցնեն իրենց հին սարքին կամ անսարք հեռախոսները մեր գործընկերոջ՝ Apple-ի կողմից, քանի որ և՛ Apple-ի հետ մենք հանդիսանում ենք Հայաստանում պաշտոնական գործընկերը, կստանան 5% զեղչ նոր Apple-ի հեռախոսների ձեռքբերման դեպքում։ Առաջարկը գործելու է մեկ ամիս և տարածվելու է Xiaomi և Honor տեսակի հեռախոսների վրա։ Այս միջոցով մենք ցանկանում ենք ձևավորել պատասխանատվության մշակույթը մեր հաճախորդների մեջ և որպես խրախուսման միջոց տրամադրում ենք զեղչ, որպեսզի նրանք այդ հեռախոսները մոտեցնեն մեր սպասարկման գրասենյակներ»,-ասել Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
Team Telecom Armenia ընկերության դիրքորոշմամբ՝ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունը ձևավորվում է անհատական ընտրությունների արդյունքում, ինչի պատճառով էկոլոգիական նախաձեռնություններում կարևորվում է բաժանորդների, կորպորատիվ հաճախորդների և գործընկերների անմիջական մասնակցությունը։










