Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան՝ բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է. Պապոյան

11:32 • 19.10.26

Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այսօր էլ Ամուլսարի հանքը շահագործվում է, արդեն իսկ թողարկում ունի, արտահանում ունի, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա, 1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվոլ: Հանքը եկող տարի այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար պետական բյուջե հարկ է վճարում արելու, եթե թանկանա ոսկին, ավելի շատ հարկ կվճարի: ՀՆԱ-ի վրա 1.5-2 տոկոս ազդեցություն է ունենալու, մեր արտահանումը էական ավելացնելու է և մեր տնտեսությունը ուժեղացնելու է»,- ասել է նա՝ անդրադառնալով Ամուլսարին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից 30-ը Երևանում անցկացվում է COP-17-ը: 

Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան՝ բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է. Պապոյան