Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը
Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais թերթին։
Դրա տեղեկություններով՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով՝ 10:30-ին): Ակցիայի մասնակիցները դպրոցական սեղաններն ու աթոռները տեղադրել են ճանապարհի մեջտեղում։
Ի թիվս այլնի, հավաքվածները վանկարկում էին. «Պետական կրթությունը չի վաճառվում, պետական կրթությունը պաշտպանում են»: Հարյուրավոր վարորդներ հայտնվել են արգելափակված ճանապարհի այդ հատվածում:
Հիշեցնենք, որ Մադրիդի ինքնավար համայնքի պետական ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմի անժամկետ գործադուլը սկսվել է հոկտեմբերի 14-ին։ Ի թիվս այլնի, գործադուլի մասնակիցները պահանջում են ֆինանսավորման ավելացում, աշակերտների թվի կրճատում և ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավում:










