Ռուսաստանում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում․ Լավրով
Ռուսաստանում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կարող ենք հավաքվել և համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վերաբերյալ օգտակար քննարկում անցկացնել․ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ իրենց հարևաններ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին»,- Թեհրանում Իրանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։














