«Բարսելոնա»-ն ՊՍԺ-ի դեմ խաղում ստիպված կլինի խաղալ նախորդ մրցաշրջանի մարզահագուստով
Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի շրջանակում ՊՍԺ-ի դեմ կայանալիք արտագնա խաղում հանդես կգա նախորդ մրցաշրջանի մարզահագուստով։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով TV3-ին, ՈւԵՖԱ-ն հատուկ խնդրանքով դիմել է կատալոնական ակումբին՝ պահանջելով Փարիզում կայանալիք հանդիպմանը կրել 2025/26 մրցաշրջանի նարնջագույն համազգեստը։
Բանն այն է, որ ըստ կազմակերպիչների, «Բարսելոնայի» ընթացիկ մրցաշրջանի բոլոր երեք հիմնական մարզահագուստներն էլ հեռուստահեռարձակման ընդհանուր պլանում վիզուալ առումով կձուլվեին ՊՍԺ-ի տնային համազգեստի գույների հետ՝ լուրջ անհարմարություններ ստեղծելով հեռուստադիտողների համար։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր՝ երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Սպասված դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հավելենք նաև, որ մեկնարկային երկու տուրերից հետո երկու թիմերն էլ վաստակել են 6-ական միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում։










