Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան

16:51 • 20.10.26

Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և նրա արգենտինացի զուգընկեր Նիկո Կինանը հայտարարել են, որ ձվաբջջի դոնորի և փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունենալու.

«Մեր կյանք է գալիս մի շատ յուրահատուկ մարդ։ Կհանդիպենք 2027 թվականին, փոքրի՛կ», - Instagram-ում գրել է զույգը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նրանք պահում են հղիության ուլտրաձայնային հետազոտության պատկերը։

Յետենի «D66» կուսակցությունը հայտնել է, որ հղիությունը հնարավոր է դարձել նիդեռլանդացի երկու ընկերուհու օգնությամբ, որոնք արդեն երեխաներ ունեն։  

«Մենք անչափ շնորհակալ ենք, որ երկու հրաշալի կանանց շնորհիվ այժմ հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր երազանքը», - ասել է վարչապետը։ Նիդեռլանդների վարչապետն ու հոկեիստ զուգընկերը նշանադրվել են 2024 թվականին։