ԱՄՆ-ը մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել Դոնբասի հարցում զիջումների. NYT

13:11 • 20.10.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա Ռուսաստանի հետ գործարք կնքելու համար Ուկրաինայի կողմից զիջումների հարցում։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը նշում է, որ Թրամփը սկսել է էլ ավելի վճռականորեն դրդել Զելենսկուն գործարք կնքելուն։ Ինչպես գրում է NYT-ն, ամերիկացի առաջնորդը համոզում է Զելենսկուն, որ նպատակահարմար չէ փորձել վերահսկողություն պահպանել, այդ թվում՝ Դոնբասի մի մասի նկատմամբ։ Թրամփի կարծիքով, պնդում է թերթը, Ուկրաինան կարող էր նույնիսկ շահել, եթե հրաժարվեր համաձայնագրի դեմ առարկություններից, նույնիսկ եթե այն մեծ մասամբ կազմված լիներ Ռուսաստանի պայմաններով։