Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանա Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։
Զելենսկու խոսքով՝ նա վաղը սպասում է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆից մանրամասն տեղեկատվություն ստանալ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Այնուհետև կկայանա ուկրաինական, ամերիկյան և եվրոպական թիմերի համատեղ ճեպազրույցը։
«Կիև մեկնելու ճանապարհին Քուշներն ինձ ասաց, որ նրանք խոսել են Ռուսաստանի հետ, և նրանք աջակցում են նոյեմբերին եռակողմ հանդիպմանը՝ Ամերիկա, Ուկրաինա և Ռուսաստան՝ տեխնիկական թիմերի բարձր մակարդակով»,-նշել է Ուկրաինայի նախագահը։














