Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտnվթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

10:42 • 25.10.26

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են։