Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։26-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ռասկատլյան փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։05-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են տան հյուրասենյակից և խոհանոցային հատվածից 50 քմ տարածք՝ գույքով։ Մեկ քաղաքացու տեղում ցույց է տրվել բուժօգնություն։










