Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սшտկել է
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած՝ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել։
Դեպքի փաստով պարզվում է անասունի սեփականատիրոջ ինքնությունը։










