Պետք է անցնել գործի, որ թվերն ավելի լավ ցույց տան այն ամենը, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել. Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար
Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրելուց հետո ի՞նչ է պետք անել: Պետք է պարզապես գնալ և անցնել գործի, որ թվերն ավելի լավ ցույց տան այն ամենը, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել, ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը:
«Սա առաջին նման այցն է 2010 թվականից ի վեր, որ մենք գործարար պատվիրակության ուղեկցությամբ ենք այցելում: Սա շատ կարևոր է և արտացոլում է մեր հանձնառությունը՝ լավ քաղաքական հարաբերությունները վերածելու կոնկրետ տնտեսական հնարավորությունների:
Ես անչափ ուրախ եմ, որ մենք այսօր հենց սլովենական և հայկական ընկերությունները համախմբող գործարար համաժողովին ենք ներկա գտնվելու։ Մենք այս ֆորումը դիտարկում ենք որպես ավելի հավակնոտ և տնտեսական գործընկերության սկիզբ։ Մեր այսօրվա ուղերձը հստակ է՝ քաղաքական բարեկամությունը պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների՝ մեր գործարարների և մեր ժողովուրդների համար»-նշել է Տոնե Կայզերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:










