Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

18:49 • 30.10.26

Ազգային ժողովն Արծվիկ Մինասյանին ընտրեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 42:

ՔՊ թեկնածու Շուշան Սարգսյանը ևս ընտրվել է Մրցակցության պաշտանության հանձնաժողովի անդամ՝ 60 կողմ և 29 դեմ ձայներով։