Պիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Երեկվա կադրերում տեսնում ենք՝ Ձեր պիջակը նետում, դնում եք ամբիոնին, ինչի՞ համար էր դա, ուզում էիք ավելի լավ կռվե՞լ, Factor.am-ի լրագրողը հարցրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանին:
«Չեմ նետում, դնում եմ: Ո՛չ, ես կռվարար չեմ»,-պատասխանեց նա:
«Իսկ ի՞նչ նպատակով էր դա»,-հարցադրմամբ կրկին դիմեց լրագրողը, որին ի պատասխան Սարիկ Մինասյանն ասաց՝ որ չկեղտոտվեր։










