Եվրոպացիների հնարավոր ներկայությունն Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Ուշակով
Եվրոպացիների ներկայությունն Աբու Դաբիում, նույնիսկ եթե նրանք չմասնակցեն Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպմանը, կարող է բարդացնել բանակցային գործընթացը, քանի որ ուկրաինացիներն ու ամերիկացիները կարող են խորհրդակցել նրանց հետ և հաշվի առնել նրանց կարծիքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ ներկայումս պայմանավորվածություն կա միայն ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ շփումների վերաբերյալ:
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ։











