Վաղվա միջոցառումը, որին մասնակցելու է Փաշինյանը, կազմակերպված է ոչ թե ԵՄ-ի պաշտոնական մարմինների, այլ Euronews հեռուստաընկերության կողմից․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

22:36 • 02.11.26

Վաղվա միջոցառումը կազմակերպված է ոչ թե եվրոպական միության պաշտոնական մարմինների, եվրահանձնաժողովի կողմից, այլ Euronews հեռուստաընկերության կողմից, այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վաղվա այցին Բրյուսել։

«Հայտարարված է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։

Սա մասնակի ճշմարտություն է։ Այո՛, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովը տեղի է ունենալու Բրյուսելում, տեղի է ունենալու նոյեմբերին։ Սակայն, իրականում՝ նոյեմբերի 15-ին և 16-ին։ Վաղվա միջոցառումը կազմակերպված է ոչ թե Եվրոպական Միության պաշտոնական մարմինների, այլ Euronews հեռուստաընկերության կողմից, որը մասնավոր հեռուստաընկերություն է»,–հայտնել է ՀՀԿ փոխնախագահը։

Նա տեղեկացրել է, որ Եվրոպական ընդլայնման հարցերով պաշտոնական միջոցառմանը Հայաստանը հրավիրված չէ, դրան Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։