IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

13:56 • 02.11.26

2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

ISIN - AMANLBBM9ER1

  • Թողարկման ծավալը – 30 մլն դոլար
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեք – 1000 դոլար
  • Ձեռքբերման նվազագույն քանակ – 10 հատ
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը – առաջին 36 ամիսների համար՝ 8.25% ֆիքսված տարեկան եկամտաբերություն։ Այնուհետև՝ (SOFR + 4.35%), բայց ոչ պակաս, քան 6.25% և ոչ ավելի, քան 9.25%
  • Մարման ժամկետը – անժամկետ
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային
  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 02 նոյեմբերի 2026
  • Տեղաբաշխման ավարտ – 30 դեկտեմբերի 2026

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 14 հոկտեմբերի 2026թ. թիվ 1/408 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրին, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

  www.idbank.am | 010-59-33-33