Կանադան չափազանց կախված է Միացյալ Նահանգներից․ Քարնի

19:00 • 02.11.26

Կանադան չափազանց կախված է Միացյալ Նահանգներից, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Մենք՝ կանադացիներս, որպես ամբողջություն, սովորել ենք գլխավոր դասը, որ մենք չափազանց կախված ենք Միացյալ Նահանգներից և չափազանց սերտորեն կապված ենք նրանց հետ։ Մենք պետք է ամրապնդենք մեր սեփական կարողությունները երկրի ներսում, ինչպես նաև դիվերսիֆիկացնենք և խորացնենք մեր գործընկերությունն այն երկրների հետ, որոնք կիսում են մեր արժեքները միջազգային մակարդակով։

Նայելով համաշխարհային մասշտաբով տեղի ունեցողին, մենք տեսնում ենք, որ մեր արժեքները ամենամոտն են համապատասխանում Եվրամիության արժեքներին։ Մեր ուժեղ կողմերը շատ առումներով լրացնում են միմյանց, և այդ պատճառով էլ մեր գործընկերությունն աճում է»,-նշել է նա։