Իրադարձային
-ից
-ը
11:32 • 06.12.18ԱՄՆ-ում ուսուցչուհին երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, և հեռացվել աշխատանքիցՆման խոսքերից հետո շատ երեխաներ արցունքներն աչքերին դուրս են եկել դասասենյակից:
11:21 • 06.12.18Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքումՀատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին:
11:15 • 06.12.18Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկն էլ դա նկարահանել է. հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը. Շարմազանով«Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել՝ իմանալու, թե ինչ է կատարվում...
10:38 • 06.12.18Թրամփը Ջորջ Բուշ ավագի հոգեհանգստին սեղմել է միայն Օբամաների ձեռքը՝ անտեսելով Քլինթոններին (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ գործող նախագահը ձեռքսեղմումով ողջունում է Օբամային ու նրա տիկնոջը՝ Միշելին, սակայն միևնույն ժամանակ անտեսում նրանց հարևանությամբ նստած Բիլ և Հիլարի Քլինթոններին:
10:33 • 06.12.18Վաշինգտոնը վերջին հրաժեշտն է տվել Ջորջ Բուշ ավագին (լուսանկարներ, տեսանյութ)Արարողությունից հետո նախկին նախագահի մարմինն ինքնաթիռով տեղափոխվել է Հյուսթոն, որտեղ Բուշ ավագի ընտանիքը հրաժեշտ կտա հանգուցյալին: Այսօր հրաժեշտի երկրորդ արարողությունից հետո նախկին նախագահի մարմինը կհանգրվանի...
10:21 • 06.12.18Ամերիկացի սենատորները պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին՝ լրագրող Խաշոգջիի սպանության համարՓաստաթուղթն ընդունվելու դեպքում օրենքի ուժ չի ունենա, այլ միայն կամրագրի Սենատի ունեցած դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Առաջարկված փաստաթղթում սաուդյան արքայազնը համարվում է տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն...
10:21 • 06.12.18Նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման. Նիկոլ ՓաշինյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է»,– հավելել է Փաշինյանը։
10:08 • 06.12.18Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառովԱզգային ժողովի նիստն այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ նիստը չի կայանում՝ քվորում չլինելու պատճառով։ Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ ...
09:26 • 06.12.18ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը միտված էր ծանոթանալու գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին. ԱԳՆԴեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին...
09:24 • 06.12.18Փամբակ գյուղի մոտակայքում մեքենան ընկել է ձորըԴեկտեմբերի 6-ին, ժամը 06:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
05:52 • 06.12.18Կանադայի ոստիկանությունն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել է Huawei-ի ֆինանսական տնօրենինՎանչժոուն ձերբակալվել է Վանկուվերում դեկտեմբերի 1-ին: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Huawei ընկերությունը չի հետևում Միացյալ Նահանգների սահմանած հակառուսական պատժամիջոցներին, ինչն էլ դարձել է ընկերության ֆինանսական տնօրենի ձերբակալման պատճառ:
04:51 • 06.12.18Երկրաշարժ, որն ավերեց Հայաստանը. BBC-ի անդրադարձը Սպիտակի երկրաշարժինԲրիտանական BBC հեռուստաընկերությունն անդրադարձել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ ներկայացնելով ականատեսներից մեկի՝ Անահիտ Կարապետյանի պատմությունը:
04:26 • 06.12.18ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով սիրիական Հաջին քաղաքում 5 մարդ է զոհվելՍիրիական Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել:
02:48 • 06.12.18Բացի իմ հայտնած հրապարակային պարտավորություններից ես ուրիշ պարտավորություն չունեմ. Նիկոլ Փաշինյանը՝ ԼԳԲՏ համայնքի առաջ պարտավորություն ունենալու մասին. բանավեճՍև-սպիտակը մեր ընտրությունը չի լինի, մերժում ենք սև-սպիտակի բաժանումը, մենք կարծում ենք, որ հասարաությանը սև-սպիտակի կարող են բաժանել ֆաշիստները: Այս մասին ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսքն ուղղելով «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
01:51 • 06.12.18Հնդկաստանում 107 տարեկանում մահացել է YouTube-ի ամենատարեց բլոգերըՀնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում 107 տարեկանում կյանքից հեռացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը: Մաստանամմա անունով տարեց կինն իր YouTube-յան ալիքը բացել էր երկու տարի առաջ՝ ծոռի և վերջինիս ընկերոջ խորհրդով, և շատ կարճ ժամանակում գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը:
