Կանադայի ոստիկանությունն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել է Huawei-ի ֆինանսական տնօրենին

05:52 • 06.12.18

Կանադայի ոստիկանությունը Միացյալ նահանգների պահանջով ձերբակալել է չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ Վանչժոուն ձերբակալվել է Վանկուվերում դեկտեմբերի 1-ին: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Huawei ընկերությունը չի հետևում Միացյալ Նահանգների սահմանած հակառուսական պատժամիջոցներին, ինչն էլ դարձել է ընկերության ֆինանսական տնօրենի ձերբակալման պատճառ:

Huawei Technologies-ի պաշտոնական ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Վանչժոուի ձերբակալման վերաբերյալ իրենց շատ քիչ տեղեկություն է տրամադրվել: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունը տեղյակ չէ որևէ հանցանքի մասին, որը Վանչժոուն է գործել: