Նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման. Նիկոլ Փաշինյան

10:21 • 06.12.18

Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է»,– հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացել է նախընտրական բանավեճ ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ, որը տևել է շուրջ 3.5 ժամ։