Իրադարձային
-ից
-ը
11:28 • 04.12.18Մեքսիկայում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջՈչ պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, ևս 2-ը վիրավորվել են:
11:17 • 04.12.18ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Բուենոս Այրեսում քննարկել են Խաշոգջիի սպանության հարցը«Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Խաշոգջիի գործի հանգամանքներում անհրաժեշտ է թափանցիկություն ու պարզություն: Բացի այդ, անհրաժեշտ է, որ պատասխանատվություն կրեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են դրանում», - ասել է Հաքը:
11:14 • 04.12.18Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը և հիմնավորեն իրենց դիրքորոշումը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես. Ս. ՇահվերդյանԿգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող...
11:03 • 04.12.18Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործում արթուն մնալու համար, հետո հերքել ասածըԱվելի ուշ նա ասել է, որ դա ընդամենը կատակ էր, իսկ ով այն լուրջ է ընդունել, պարզապես «ապուշ» է:
10:58 • 04.12.18Ուկրաինայի օմբուդսմենն ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ (տեսանյութ)Այն պահին, երբ նախագահը խոսել է միջադեպին միջազգային արձագանքի մասին, Դենիսովան հանկարծակի ուշաթափվել է, և Պորոշենկոն ստիպված է եղել ընդհատել ելույթն ու մոտենալ օմբուդսմենին՝ նրան օգնելու:
10:02 • 04.12.18ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը (ուղիղ)Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ …
10:01 • 04.12.18Թրամփը տիկնոջ հետ այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Բուշ ավագին (լուսանկարներ, տեսանյութ)Թրամփը ժամանել է կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ: Նա երկու րոպե լուռ կանգնել է դագաղի առաջ: Ամերիկյան հեռուստաալիքներն ուղիղ եթերով հեռարձակել են այցը: Ինչպես նշում է New York Times-ը՝ Թրամփը, չնայած հոգեհանգստի արարողությանը...
09:50 • 04.12.18Ֆրանսիայում նոր թափ են առնում հակակառավարական բողոքի ակցիաները. աշակերտներն արգելափակել են մոտ 100 դպրոց (լուսանկարներ)Հայտնի է, որ դժգոհ աշակերտներն արգելափակել են մոտ հարյուր դպրոց: Մասամբ և ամբողջովին արգելափակված դպրոցները գտնվում են Ֆրանսիայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Փարիզում և Թուլուզում:
09:35 • 04.12.18Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են, իջեցվել է ջրանցքի ջրի մակարդակըՀետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):
06:48 • 04.12.18Մեքսիկայում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվելԴեկտեմբերի 3-ին Մեքսիկական Խալիսկո նահանգում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել: Դատախազության տվյալներով՝ դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են տարվում:
02:46 • 04.12.18Դանակահարություն Երևանում. անչափահաս տղան հոսպիտալացվել է. Shamshyan.comՍուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով:
02:21 • 04.12.18Բրազիլիայի նորըտիր նախագահի հասցեին սպառնալիքներ են հնչումԲրազիլիայի նախագահին կից ինստիտուցիոնալ անվտանգության կաբինետի ղեկավար Սերժիու Էտչեգոյնեն հայտնել է, որ երկրի նորըտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուի հասցեին սպառնալիքներ են հնչում:
01:47 • 04.12.18Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (լուսանկարներ)Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել կենտրոնի բազմահարկ շենքի առաջին հարկում: Իրավապահները շտապ տարհանել են շենքում և մոտակայքում գտնվող ուսումնական կենտրոնում գտնվող բոլոր քաղաքացիներին: Տուժել են նաև պայթյունի պահին փողոցով անցնող մարդիկ:
01:24 • 04.12.18Թերեզա Մեյը G20-ի երկրների առաջնորդներից մի քանիսի հետ քննարկել է Կերչի նեղուցի միջադեպըՄեյը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան դատապարտում է ռուսական ագրեսիան և կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու Ուկրաինային վերադարձնել նրա ռազմածովային ուժերին պատկանող 3 նավը:
00:49 • 04.12.18Խոշոր շղթայական ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր. Shamshyan.comԴեկտեմբերի 3-ին, խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի, Nissan March մակնիշի, Opel մակնիշի, Nissan LAFESTA մակնիշի ավտոմեքենաները:
