Իրադարձային
-ից
-ը
15:10 • 03.12.18Երևանում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվելԴեկտեմբերի 1-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Արշակունյաց պողոտայի 135 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում»…
15:08 • 03.12.18«Երևան Մոլ»-ում ազդարարվել է տոնական շրջանի սկիզբը` Catch the Moment կարգախոսով (լուսանկարներ)«Երևան Մոլ»-ի թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանն էլ տեղեկացրեց, որ գլխավոր անակնկալներից մեկը լինելու է սահմանափակ քանակով թողարկված «Երևան Մոլի» նվեր քարտերը, որոնք պոլորոիդ լուսանկար են հիշեցնում:
14:52 • 03.12.18Իշխանության միակ ընդդիմախոսը մենք ենք. «Մենք» դաշինքը բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի անդամներին«Մենք» դաշինքի անդամները՝ Խաչատուր Քոքոբելյանի, Արտակ Զեյնալյանի և Անժելա Խաչատրյանի գլխավորությամբ քարոզարշավ են իրականացնում Կենտրոն համայնքում: Նրանք քաղաքացիներին դաշինքի ծրագրային բուկլետները փոխանցելուց բացի նաև կարկանդակ են հյուրասիրում:
14:41 • 03.12.18«Դու երբեք ինձ չես լսում». Մակրոնը G20-ի ժամանակ նախատել է սաուդյան թագաժառանգին (տեսանյութ)Ենթադրվում է, որ այդ ընթացքում նրանք քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունը:
14:29 • 03.12.18Բելառուսում կես միլիոն «պորտաբույծ» է հայտնաբերվել. SputnikԱվելի վաղ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդել էր, որ Բելառուսում 500 հազար աշխատունակ մարդ չի աշխատում, նրանց թվում նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներ են:
14:05 • 03.12.18Վաղը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցը. Արսեն ԲաբայանՎաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում ներառված է պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցը:
13:31 • 03.12.18Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում 57 ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները. ՔԿԴեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է:
13:06 • 03.12.18Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին մեղադրանք է առաջադրվելՔսանչորս ուկրաինացիներ, որոնք այժմ գտնվում են ռուսական քննչական մեկուսարանում, մեղադրվում են ՌԴ պետական սահմանի ապօրինի հատման համար: Նրանք կալանավորվել են մինչև հունվարի 25-ը:
12:50 • 03.12.18Ավստրալիայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբԱվելի ուշ ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք այժմ հարցաքննվում են:
12:36 • 03.12.18«Սա իսկապես ես եմ». Նիգերիայի նախագահը հերքել է մահանալու և նմանակով փոխարինվելու մասին լուրերըՆիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին հերքել է վերջին ամիսներին վիրտուալ տիրույթում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ինքը մահացել է ու փոխարինվել սուդանցի նմանակով:
12:35 • 03.12.18«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է անցկացնում Վեդիում (ուղիղ)«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ է անցկացնում Արարատի մարզում:
12:26 • 03.12.18Որոշ ուժերի կողմից միտում կա սեպ խրել «Սասնա ծռեր»-ի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը թույլ չենք տալու. Ժիրայր Սեֆիլյան«Հստակ երևում է հինգերորդ շարասյունը՝ նախկին իշխանություններից մեզ ժառանգված, որոնք փորձում են սեպ խրել մեր և Նիկոլի միջև: Բայց մեր ժողովրդի համակրանքը երկու ուժերի նկատմամբ էլ մեծ է, և հինգերորդ շարասյան ջանքերն ուղղակի արդյունք չեն տա: Եթե որևէ շրջանակ փորձի որևէ բան ...
12:14 • 03.12.18Մեքսիկայի նորընտիր նախագահը հայտարարել է իր նախորդների օգտագործած ինքնաթիռները վաճառելու մտադրության մասին«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնցից օգտվել են կաշառակեր քաղաքական գործիչները», - բացատրել է Օբրադորը:
11:56 • 03.12.18Հրապարակվել է սաուդցի սպանված լրագրողի նամակագրությունը, որում նա իշխանությունների դեմ բողոքի շարժում ստեղծելու ծրագիր է քննարկել. CNNՍաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին անձնական նամակագրության մեջ երկրի իշխանությունների դեմ բողոքի շարժում ստեղծելու ծրագիր է քննարկել, և հնարավոր է, որ նրան սպանել են հենց այդ պատճառով, հայտնում է ամերիկյան CNN-ը:
11:13 • 03.12.18Մեր կարծիքով՝ Գլխավոր դատախազի փաստարկները չեն բավարարում, որ կալանք կիրառվի, հարցի քննությունը կշարունակվի վաղը. Ռ. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)Վերաքննիչ դատարանը հետաձգել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը,որը մեկնարկել է այսօր։ Նախորդ նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ նիստը հետաձգվել է...
