Ավստրալիայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների վրա, ասվում է ոստիկանության թվիթերյան միկրոբլոգում:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահները ժամանել են դեպքի վայր և հայտնաբերել երկու զինված անձանց: Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել, տուժածների մասին չի հաղորդվում:
Դեպքի վայրը շրջափակվել է, ոստիկանները հորդորել են բնակիչներին չմոտենալ տարածքին:
Ավելի ուշ ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք այժմ հարցաքննվում են:










