Բելառուսում կես միլիոն «պորտաբույծ» է հայտնաբերվել. Sputnik

14:29 • 03.12.18

Բելառուսում տնտեսության մեջ չներգրավված աշխատունակ քաղաքացիների թիվը կես միլիոն է, հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսական տարբերակը՝ երկրի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Իրինա Կոստևիչի հայտարարությանը հղումով:


Ավելի վաղ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդել էր, որ Բելառուսում 500 հազար աշխատունակ մարդ չի աշխատում, նրանց թվում նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներ են: Բելառուսի ազգային վիճակագրական հանձնաժողովի տվյալներով՝ 2018թ.-ի դրությամբ երկրի ընդհանուր բնակչությունը 9,5 մլն է:


Տվյալների բազան գործում է դեկտեմբերի 1-ից: Կոստևիչի խոսքով՝ երկրի քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց կարգավիճակի մասին Բելառուսի էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով:


2019թ.-ից չաշխատող քաղաքացիներն ամբողջությամբ կվճարեն գազի, ջեռուցման, տաք ջրի դիմաց: