«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է անցկացնում Վեդիում (ուղիղ)

12:35 • 03.12.18

«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ է անցկացնում Արարատի մարզում:

Այս պահին նրանք Վեդի քաղաքում են, ավելի ուշ՝ ժամը 13.45-ին, կլինեն Արտաշատ քաղաքում՝ Շ. Ազնավուրի անվան մշակույթի տան դիմացի հրապարակում, ժամը 15.15-ին էլ «Իմ քայլը» կլինի Մասիսում՝ համայնքապետարանի դիմացի հրապարակում:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել։

Նշենք՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օր է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: