Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (լուսանկարներ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է 7 մարդ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել կենտրոնի բազմահարկ շենքի առաջին հարկում: Իրավապահները շտապ տարհանել են շենքում և մոտակայքում գտնվող ուսումնական կենտրոնում գտնվող բոլոր քաղաքացիներին: Տուժել են նաև պայթյունի պահին փողոցով անցնող մարդիկ:
Հայտնի է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:












