Իրադարձային
-ից
-ը
20:39 • 30.10.18ՄԱԿ-ը կոչ է արել ներգրավել միջազգային փորձագետներին և անկախ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործովՈրպեսզի հետաքննություն անցկացվի անկախ որևէ քաղաքական նկատառումներից, ցանկալի է միջազգային փորձագետների ներգրավումը:
19:38 • 30.10.18Անհասկանալի է, թե որն է կառավարության «օպտիմալացման քաղաքականության» տրամաբանությունը, երբ փակվում է ՀՀ միակ պետական ուղեղային կենտրոնը. Ա. Աշոտյանը՝ «Նորավանքի» լուծարման մասին«Փակենք, հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի և դատարկ խորշեր։Վաղուց ժամանակն է ...
17:52 • 30.10.18Գերմանիայում 100 հիվանդի սպանության համար մեղադրվող բուժեղբայրն ընդունել է իր մեղքըԳերմանացի նախկին բուժեղբայր Նիլս Հոգելը, որին տեղական մամուլը կնքել է «մահվան հրեշտակ» անունով և որը մեղադրվում է 100 հիվանդի սպանության համար, դատավարության առաջին իսկ օրն ընդունել է իր մեղքը:
17:47 • 30.10.18Անթալիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհՆշվում է, որ մահացել են օդաչուն ու նրա օգնականը, տեղեկությունը հաստատել է Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը պատկանել է «Yılıdız Air» ընկերությանը:
17:33 • 30.10.18«Խաչատուրովի հարցը որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով». ՌԴ-ում ՀՀ դեսպան (տեսանյութ)«Մենք արդեն սկսել ենք այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացը, այդ հարցը որոշվելու է անդամ պետությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է ՀՀ դեսպանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ պաշտոնական Երևանը տվել է համապատասխան գործընթացի մեկնարկը:
16:51 • 30.10.18«Կարգո» գործունեությամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն 176 միլիոն դրամի հարկային պարտավորություն է վերադարձրել պետբյուջե. ՊԵԿՏնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած...
16:36 • 30.10.18Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձել են նաև Արցախի հակամարտությանըՀռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»:
16:23 • 30.10.18Երևանի՝ Իսակովի պողոտայում Toyota-ն բախվել է ճանապարհի բետոնե հատվածին, այնուհետև Opel-ին, ապա հաստաբուն ծառին. Shamshyan.comԱյսօր՝ ժամը 13։30-ի սահմաններում, Toyota մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել Opel մակնիշի ավտոմեքենային...
15:49 • 30.10.18«Նա դուրս գալիս է». Թրամփն ասել է, որ կցանկանար 2020թ. ընտրություններում մրցել Քլինթոնի հետԱվելի վաղ Քլինթոնն իր հարցազրույցում նշել էր, որ կցանկանար նախագահ դառնալ: Նա խոստացել էր ջանք չխնայել, որ 2021թ. հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ նախագահ լինի:
14:49 • 30.10.18Ինդոնեզիայում գտել են Boeing-ի ավիաաղետի զոհերից 10-ի դիերը (լուսանկարներ)Ճավայի ծովում դիերի որոնման աշխատանքներն արդեն երկրորդ օրն են շարունակվում: Ենթադրվում է, որ ինքնաթիռում եղած բոլոր 189 հոգին զոհվել են:
14:37 • 30.10.18Այսօր կարող էինք ունենալ 150 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, ինչը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ. Ա. Լուկաշենկոն՝ ՀՀ նախագահին (լուսանկարներ)Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
14:30 • 30.10.18Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով խորհրդարանի նիստը ստիպված են եղել ընդհատել (տեսանյութ)Ցնցման պահին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս է եղել Ներկայացուցիչների պալատի անդամ Էնն Տոլին, որը, հավանաբար, միանգամից չի կողմնորոշվել, թե ինչ է կատարվում:
14:12 • 30.10.18Իտալիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի (լուսանկարներ, տեսանյութ)Այժմ իշխանություններին անհանգստացնում է Վենետոյում և Լիգուրիայում տիրող իրավիճակը: Հայտնի է, որ Վենետոյում ճգնաժամային դրություն է հայտարարվել, մինչդեռ Լիգուրիայում քամու արագությունը հասել է 160կմ/ժ-ի: Այս շրջաններում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 300.000 մարդ:
13:42 • 30.10.18Ա. Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ նիստին իր ելույթում հավատացրել է, որ ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքումՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի ...
13:22 • 30.10.18Հրապարակվել են Թաթարստանում ԻՊ-ի կողմնակիցների ձերբակալման կադրերը (տեսանյութ)Տեսանյութում երևում է՝ ինչպես են ուժայիններն ամայի տարածքում ձերբակալում կասկածյալներից մեկին: Մի քանի մարդու էլ միաժամանակ ձերբակալում են արդյունաբերական գոտում:
