Անթալիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհ
Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում մասնավոր ընկերության պատկանող ուսումնական ինքնաթիռ է կործանվել, այս մասին տեղեկացնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշվում է, որ մահացել են օդաչուն ու նրա օգնականը, տեղեկությունը հաստատել է Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը պատկանել է «Yılıdız Air» ընկերությանը:
Նահանգապետը նաև հայտնել է, որ նույն օդանավն ավելի վաղ վթարային իրավիճակում է հայտնվել Իզմիրի նահանգում իրականացրած թռիչքներից մեկի ժամանակ:
Ինքնաթիռի կործանման պատճառներն առայժմ չեն նշվում:










