«Նա դուրս գալիս է». Թրամփն ասել է, որ կցանկանար 2020թ. ընտրություններում մրցել Քլինթոնի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեկվա հայտարարությանն առ այն, որ ինքը կարող է մասնակցել 2020թ. նախագահական ընտրություններին:
Ինչպես նշում է Fox News-ը, Թրամփը հայտարարել է, որ կցանկանար մրցել նախկին պետքարտուղարի հետ:
«Նա դուրս գալիս է: Ես հավանում եմ նրանց բոլորին (Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին): Չեմ տեսնում մեկին, որի հետ չէի ցանկանալ մրցել ընտրություններում»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Քլինթոնն իր հարցազրույցում նշել էր, որ կցանկանար նախագահ դառնալ: Նա խոստացել էր ջանք չխնայել, որ 2021թ. հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ նախագահ լինի:
Հիշեցնենք, որ Թրամփը հաղթել է 2016թ. նախագահական ընտրություններում, որի ֆավորիտն էր համարվում Քլինթոնը: Չնայած որ նախկին պետքարտուղարը 3 մլն-ով ավելի ձայն էր հավաքել, այնուհանդերձ՝ նահանգային ընտրիչների ձայները որոշիչ են եղել Թրամփի համար:










