Հրապարակվել են Թաթարստանում ԻՊ-ի կողմնակիցների ձերբակալման կադրերը (տեսանյութ)
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է Թաթարստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների ձերբակալման կադրերը, գրում է life.ru-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են ուժայիններն ամայի տարածքում ձերբակալում կասկածյալներից մեկին: Մի քանի մարդու էլ միաժամանակ ձերբակալում են արդյունաբերական գոտում:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Թաթարստանում հայտնաբերել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող քողարկված ահաբեկչական բջիջ: Դեպքը տեղի է ունեցել Նաբերեժնիե Չելնի քաղաքում: ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է խմբի 7 անդամ, ինչպես նաև նրանց ազդեցության տակ ընկած 11 քաղաքացի:
Խուզարկման ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև «Իսլամական պետության» ատրիբուտներ:
Հայտնի է, որ խմբի անդամները ծրագրել էին «մի շարք ռեզոնանսային գործողություններ» իրագործել, իսկ հետո միանալ Սիրիայում գտնվող գրոհայիններին: Նրանց ղեկավարը Նաբերեժնիե Չելնիի բնակիչ էր, որը նախկինում դատվել է ԻՊ գաղափարներին աջակցելու համար:










