Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով խորհրդարանի նիստը ստիպված են եղել ընդհատել (տեսանյութ)

14:30 • 30.10.18

Նոր Զելանդիայի ափերի մոտ տեղի ունեցած 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը երկրի խորհրդարանի նիստի ընդհատման պատճառ է դարձել, գրում է life.ru-ն:

Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուոնգանուի քաղաքից 98 կմ հարավ, թեև ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում:

Ցնցման պահին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս է եղել Ներկայացուցիչների պալատի անդամ Էնն Տոլին, որը, հավանաբար, միանգամից չի կողմնորոշվել, թե ինչ է կատարվում:

Րոպեներ անց նիստը ստիպված են եղել ընդհատել:

Երկրաշարժի հետևանքով տուժածների, կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: