Իտալիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի (լուսանկարներ, տեսանյութ)

14:12 • 30.10.18

Այս օրերին Իտալիան պատուհասած եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 9-ի:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել են իշխանությունները՝ մանրամասնելով, որ զոհերը գրանցվել են տարբեր շրջաններում:

Հայտնի է, որ երկուշաբթի Իտալիայի հյուսիսում գտնվող հինգ շրջաններում՝ Լիգուրիայում, Լոմբարդիայում, Վենետոյում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայում և Տրենտինո Ալտո Ադիջեում, Քաղաքացիական ինքնապաշտպանության ազգային ծառայության կարգադրությամբ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել:

Տեղատարափ անձրևներն ու ուժեղ քամին լուրջ խնդիրներ են ստեղծել տրանսպորտային երթևեկության համար:

Այժմ իշխանություններին անհանգստացնում է Վենետոյում և Լիգուրիայում տիրող իրավիճակը: Հայտնի է, որ Վենետոյում ճգնաժամային դրություն է հայտարարվել, մինչդեռ Լիգուրիայում քամու արագությունը հասել է 160 կմ/ժ-ի: Այս շրջաններում էլեկտրալարերի պոկվելու հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 300.000 մարդ:

Հայտնի է, որ հոկտեմբերի 30-ին իտալական բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Նեապոլում և Գենուայում, դպրոցները փակ են:

Ինչ վերաբերում է Վենետիկին, ապա այն 75%-ով ջրի տակ է անցել:

 

Elsewhere in Italy, six people died in the storm after they were hit by trees or debris.

Shop owners tried to keep the water out of their stores through pumps and metal or wooden barriers.

Local officials say the waters reached as high as 5.12 feet, making it the worst flooding since December 2008.

Image result for bad weather in italy

Image result for bad weather in italy