Իրադարձային
-ից
-ը
20:12 • 24.10.18Ֆիննախում կրճատվել է 92 աշխատող, ենթադրվում է՝ կրճատումներ կլինեն մյուս գերատեսչություններում ևս. կա հնարավորություն ավելի քիչ հաստիքներով ավելի լավ արդյունք ստանալ. Ա. ՋանջուղազյանԱյս կրճատումներն, իհարկե, կազդեն աշխատողների աշխատավարձերի բարձրացման վրա: Միայն իմ ասած ղեկավար կազմի կրճատման արդյունքում նույն բյուջեի սահմաններում մոտ 20-22 տոկոսի լրացուցիչ վճարելու հնարավորություն ենք տեսնում:
19:27 • 24.10.18Հավայան արշիպելագի կղզիներից մեկը ջրի տակ է անցել «Վալակա» փոթորկից հետոԱՄՆ վայրի կենդանիների և ձկնային ռեսուրսների պահպանության ծառայության տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցները ֆիքսել են «Արևելյան» կղզու ամբողջական հեղեղումը:
18:50 • 24.10.18Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների և հոգևորականների միջև (տեսանյութ)Իսրայելացի ոստիկանները Երուսաղեմի Տիրոջ դամբարանի տաճարի մուտքի մոտ կռվի են բռնվել քրիստոնյա հոգևորականների խմբի հետ և ձերբակալել նրանցից մեկին:
17:59 • 24.10.18Քլինթոնի և Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվելՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել։ Աղբյուրը նկատում է, որ դրանք եղել են այն նույն ռումբից, որ երկուշաբթի հայտնաբերվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում:
17:13 • 24.10.18Ռուսաստանում 22-ամյա երիտասարդը ցանկացել է տպավորություն գործել նոր ծանոթուհու վրա ու 90 վարդ է գողացել ծաղկի խանութիցՏղայի ցանկությունները հնարավորությունների հետ, ցավոք, չեն համընկել, և նյութական միջոցների բացակայության պատճառով նա որոշել է գողանալ վարդերը:
17:01 • 24.10.18Բակո Սահակյանն ընդունել է Անտոնիա Արսլանին և Շվոն Նաշ ՄարշալինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:
16:48 • 24.10.18Մոսկվայում ավտոբուսի վարորդը կրակ է բացել ուղևորների հետ վեճի ընթացքումԿանգառներից մեկում ուղևորները վեճի են բռնվել վարորդի հետ, ինչից հետո նա 2 անգամ օդ է կրակել МР-79 9ТМ զենքով: Դրանից հետո վարորդը նստել է ավտոբուս ու շարունակել ճանապարհը:
16:31 • 24.10.18Երևանում պատշգամբից նետվել սպառնացող քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. ԱԻՆՀոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի...
15:43 • 24.10.18Անջելինա Ջոլին Պերուում հանդիպել է նախագահի և Վենեսուելայից ներգաղթյալների հետ (լուսանկարներ, տեսանյութ)«Տվյալ տարածաշրջանում պատմության մեջ խոշորագույն զանգվածային գաղթն է տեղի ունենում: Ճգնաժամային իրավիճակն ավելի շոկային է դառնում, երբ գիտակցում ես, որ այն հնարավոր էր կանխել»,-հայտարարել է Ջոլին:
15:17 • 24.10.18«ԵՄ ինստիտուտները սաուդցի լրագրողի սպանության հարցում չպետք է ներգրավվեն կասկածելի քաղաքական խաղերի մեջ». Տուսկ«Սպանության բոլոր դետալները պարզաբանման կարիք ունեն՝ անկախ նրանից, թե ով է դրա հետևում կանգնած»,- ասել է Տուսկը:
14:52 • 24.10.18Շոյգուն հայտնել է ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության «աննախադեպ» մակարդակի մասին«Դաշինքի քաղաքականությունն ուղղված է արևելյան ճակատում իր ռազմական ներկայության ամրապնդմանը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
14:27 • 24.10.18Երևանի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում. փրկարարները դեպքի վայրում ենՀոկտեմբերի 24-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
14:24 • 24.10.18Ներումը գալիս է ճանաչումից հետո. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահինՆոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»:
14:00 • 24.10.18Ռուսաստանը պատասխան քայլերով է սպառնացել Լեհաստանին՝ ամերիկյան զորամիավորում տեղակայելու մտադրության պատճառովԼեհաստանի իշխանությունների պլանները՝ երկրի տարածքում ԱՄՆ բանակի զորամիավորում տեղակայելու վերաբերյալ, ստիպում են Ռուսաստանին պատասխան քայլեր ձեռնարկել:
13:11 • 24.10.18ՀՀ-ում ստեղծվեց ևս մեկ կուսակցություն՝ «Հայկական Երազանք», որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)«Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, իրավաբան Ցոլակ Գրիգորյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը ...
