Հավայան արշիպելագի կղզիներից մեկը ջրի տակ է անցել «Վալակա» փոթորկից հետո
Հավայան արշիպելագի կղզիներից մեկը ջրի տակ է անցել «Վալակա» փոթորկից հետո:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԱՄՆ վայրի կենդանիների և ձկնային ռեսուրսների պահպանության ծառայության տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցները ֆիքսել են «Արևելյան» կղզու ամբողջական հեղեղումը:
Կղզու երկարությունը կազմում էր մեկ կիլոմետր, լայնությունը՝ 120 մետր, ինչի շնորհիվ այն մեծությամբ երկրորդն էր կղզեխմբի հյուսիսարևմտյան շրջանում:
Գիտնականները կարծում են, որ կլիմայական փոփոխությունների պատճառով այլ կղզիներ նույնպես կարող են հայտնվել ջրի տակ:
Կղզեխումբը բաղկացած է եղել 24 կղզյակից, որոնք տեղակայված են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանում:
Հեղեղված կղզում բնակվելիս է եղել կանաչ ծովային կրիաների պոպուլյացիայի մեծամասնությունը, որոնք այժմ կանգնած են անհետացման վտանգի առաջ:
Hurricane Walaka, one of the most powerful Pacific storms ever recorded, has erased East Island, which is part of French Frigate Shoals in the Papahanaumokuakea Marine National Monument. https://t.co/x9moCB1WA5 @NathanEagle #HIwx #Hawaii pic.twitter.com/BckfalPR90
— Honolulu Civil Beat (@CivilBeat) October 23, 2018










