Իրադարձային
-ից
-ը
13:06 • 24.10.18Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հրապարակավ խոսել է Brexit-ի մասին. The Daily ExpressԷլիզաբեթ Երկրորդը հավելել է, որ այն արժեքները, որ կիսում են Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդները, իրենց երկրի «մեծագույն հարստություններից են»:
11:22 • 24.10.18ԱՄՆ-ն արգելել է Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիրՆման որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի թղթակից Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանության հետ:
10:51 • 24.10.18«Կարծես դժոխք լիներ». հրապարակվել է Հռոմի կենտրոնական մետրոկայարանում շարժասանդուղքի վթարման տեսանյութըՆշվում է, որ շարժասանդուղքի վրա եղել են առավելապես ռուսական ЦСКА ֆուտբոլային ակումբի երկրպագուները, որոնց անկարգ պահվածքի պատճառով էլ շարժասանդուղքը փչացել է: Նշվում է, որ երիտասարդները ցատկել ու պարել են...
10:43 • 24.10.18Սիրիայում 3 տարի ահաբեկիչների մոտ գտնված ճապոնացի լրագրողն ազատ է արձակվել44-ամյա Յասուդան այժմ գտնվում է թուրքական Հաթայ նահանգի Անթակիա շրջանում՝ ներգաղթյալների ընդունման գրասենյակում: Տեղեկությունը հաստատել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդե Սուգան:
10:38 • 24.10.18ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:
09:53 • 24.10.18Կուրիլյան կղզիներում ակտիվացել է Էբեկո հրաբուխը՝ արտանետելով մոխրի 4.5 կիլոմետրանոց սյունԷբեկոն ակտիվացել է 2016թ. նոյեմբերի կեսերից: Հրաբուխը գտնվում է Սևեռո Կուրիլսկ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
04:32 • 24.10.18ՆԱՍԱ-ն «Ռոսկոսմոսի» ղեկավարին ԱՄՆ է հրավիրելՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) առաջարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին 2019 թվականի սկզբին այցելել ԱՄՆ:
03:31 • 24.10.18ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի տարիների ինքնաթիռի կործանումից հետո օդաչուն պարզապես դուրս է եկել այրվող օդանավից և «հեռացել» (տեսանյութ)ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մեկ շարժիչով SNJ-5 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է NBC հեռուստաալիքը: Նշվում է, որ օդանավն ընկել է 101-րդ ավտոմայրուղու վրա և սկսել այրվել:
01:59 • 24.10.18Վաշինգտոնը մեղադրել է Վենեսուելային փախստականների քարավանների ֆինանսավորման մեջԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հիմնվելով Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի հետ զրույցի վրա, հայտարարել է, որ Վենեսուելան ֆինանսավորում է Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ ուղևորվող փախստականներին:
00:33 • 24.10.18Հայ առաքելական եկեղեցին Մոսկվայի «Տապան» թանգարանին Ուրարտական ժամանակաշրջանի բրոնզյա դաշույններ է նվիրելԵրևանի 2800-ամյակի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի աշխատակիցները Մոսկվայում գործող «Տապան» հայկական թանգարանին Ուրարտական ժամանակաշրջանի երկու բրոնզյա դաշույն են նվիրել:
22:25 • 23.10.18Կալինինգրադի օդանավակայանը կարող են անվանափոխել մարշալ Բաղրամյանի պատվինՌԴ Կալինինգրադի մարզի հանրային պալատը կազմել է հայտնի անձնանց անունների ցանկը, որոնց շարքից կընտրվի մեկը, որի պատվին կկոչվի «Խրաբրովո» միջազգային օդանավակայանը:
20:43 • 23.10.18Չի կարելի խրախուսել նրանց, ովքեր էժանագին դիվիդենտներ շահելու համար քննադատում են ՀՀԿ–ին, իսկ ոչ վաղ անցյալում ելքեր էին փնտրում ՀՀԿ–ի դրական վերաբերմունքին արժանանալու համար. Է. ՇարմազանովՀարգելինե՛րս, ՀՀԿ–ն ունի ասելիք, անելիք, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, հզոր լիդերներ ու ավելի քան համոզված եմ՝ երկար ու արժանապատիվ...
19:07 • 23.10.18Սանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկը վազելիս կոմայի մեջ է ընկելՍանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկը առավոտյան վազքից հետո տեղափոխվել է Մանկական քաղաքային հիվանդանոց:
18:50 • 23.10.18Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվելՀոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:
18:46 • 23.10.1843-ամյա տղամարդը գերեզմանատանը դանակով հարվածել է մեկ այլ քաղաքացու և փախուստի դիմել. ոստիկանությունՀոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ ...
