«Կարծես դժոխք լիներ». հրապարակվել է Հռոմի կենտրոնական մետրոկայարանում շարժասանդուղքի վթարման տեսանյութը

10:51 • 24.10.18

Daily Mail պարբերականը հրապարակել է Հռոմի կենտրոնական մետրոկայարանում շարժասանդուղքի վթարման պահի տեսագրությունը, որում երևում է՝ ինչպես է դրա ընթացքն անսպասելիորեն արագանում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մեծ արագությամբ ցած են գլորվում ու իրար վրա ընկնում:

Նշվում է, որ շարժասանդուղքի վրա եղել են առավելապես ռուսական ЦСКА ֆուտբոլային ակումբի երկրպագուները, որոնց անկարգ պահվածքի պատճառով էլ շարժասանդուղքը փչացել է: Նշվում է, որ երիտասարդները ցատկել ու պարել են դրա վրա:

«Հենց նոր ականատես եղանք՝ ինչպես են տասնյակ մարդիկ մեծ արագությամբ իրար վրա գլորվում: Դա նման էր դժոխքի»,-նշել է ներկաներից մեկը:

Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ: Նրանցից ութը բավական լուրջ վնասվածքներ են ստացել: Տուժածների մեծ մասը ռուսներ են, նրանց թվում կա մի քանի իտալացի:

 

Passengers at a Rome metro station are pictured crashing downwards after the escalator they were on ran out of control sending them flying 

An escalator at a metro station in the Italian capital of Rome is pictured broken and covered in blood after it ran out of control this evening 

The Italian fire and rescue service posted this image of the collapsed escalator on social media after the incident this evening 

An edited image was posted to social media of one fan showing his bloodied ankle to the camera, while another sits beside him on top of the broken escalator 

More images from the scene show a number of fans with leg injuries and ripped clothesÂ