Վաշինգտոնը մեղադրել է Վենեսուելային փախստականների քարավանների ֆինանսավորման մեջ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հիմնվելով Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի հետ զրույցի վրա, հայտարարել է, որ Վենեսուելան ֆինանսավորում է Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ ուղևորվող փախստականներին:
«Հոնդուրասի նախագահն ասաց ինձ, որ (միգրանտների քարավանը – Tert.am) կազմակերպվել է մի խումբ ձախակողմյան հոնդուրասցիների կողմից: Այն ֆինանսավորում է ստացել Վենեսուելայից և ուղևորվել է դեպի հյուսիս՝ մարտահրավեր նետելու մեր ինքնիշխանությանն ու սահմանին», - մեջբերում է Փենսի խոսքերը Nacional պորտալը:
ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Սպիտակ տունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ անօրինական ներգաղթյալների կողմից ամերիկյան սահմանը հատելու փորձերը կանխելու համար:










