ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի տարիների ինքնաթիռի կործանումից հետո օդաչուն պարզապես դուրս է եկել այրվող օդանավից և «հեռացել» (տեսանյութ)

03:31 • 24.10.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մեկ շարժիչով SNJ-5 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է NBC հեռուստաալիքը: Նշվում է, որ օդանավն ընկել է 101-րդ ավտոմայրուղու վրա և սկսել այրվել: Դրա թևերին պատկերված են եղել Լյուֆտվաֆեի խաչեր:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելոսից ոչ շատ հեռու: Օդանավի կործանման հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը կաթվածահար է եղել:

Օդանավի կործանման պատճառներն առայժ հայտնի չեն, ինչպես և հայտնի չէ, թե ում է պատկանում ինքնաթիռը:

KTLA հեռուստաալիքի տվյալներով՝ օդաչուն չի տուժել: Ինչպես հայտնել են Լոս Անջելեսի շրջանի հրշեջները, նա պարզապես դուրս է եկել այրվող ինքնաթիռից և «հեռացել»: