Սիրիայում 3 տարի ահաբեկիչների մոտ գտնված ճապոնացի լրագրողն ազատ է արձակվել
Սիրիայում երեք տարվա անազատությունից հետո ազատ է արձակվել ճապոնացի լրագրող Ձյումպեյ Յասուդան, որ 2015-ից ի վեր գտնվում էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ:
Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, 44-ամյա Յասուդան այժմ գտնվում է թուրքական Հաթայ նահանգի Անթակիա շրջանում՝ ներգաղթյալների ընդունման գրասենյակում: Տեղեկությունը հաստատել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդե Սուգան:
Ձյումպեյը 2015-ին Թուրքիայից անօրինական ճանապարհով հատել էր Սիրիայի սահմանը և գերեվարվել:
Հայտնի է, որ ավելի վաղ «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչները 10 մլն դոլար էին պահանջել Ճապոնիայի իշխանություններից լրագրողին ազատ արձակելու դիմաց, ինչին ի պատախան Ճապոնիան մերժել էր զինյալների պահանջը:










